Մեր մասին Կապ Eng

Մենք գնահատում ենք Ձեր առողջությունը

«Լիգադենտ» ստոմատոլոգիական կենտրոնում աշխատում են բոլոր մասնագիտությունների ստոմատոլոգներ` թերապևտներ, վիրաբույժներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, իմպլանտոլոգներ և պարադոնտոլոգներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն կոնսուլտացիայի: Դա թույլ կտա առավելագույնս ճշտիվ ախտորոշել, ծրագրել անհրաժեշտ բուժման ընթացքը: Այսպիսով, ստանալով լրիվ պատկերացում բերանի խորոչի վերաբերյալ` բժիշկը կառաջարկի ամբողջական բուժում, որը ներառում է`

  • անմիջական պատճառների վերացում
  • որոշ հնարավոր տարբերակներ` բերանի խորոչի առողջացման համար:
Ի դեպ, «ԼԻԳԱդենտ» ստոմատոլոգիական կենտրոնի անձնակազմն ունի մեծ փորձ բուժելու բարդացած և դժվար ախտորոշելի դեպքերը, երբ հիվանդներն ուղարկվում են մեզ մոտ այլ բուժհիմնարկներից:

 
 
 
 

 

Մատուցվող ծառայությունների ցանկ

«ԼԻԳԱդենտ» ստոմատոլոգիական կենտրոնում իրականացվում են հետևյալ ծառայությունները`
  • թերապևտիկ ստոմատոլոգիա` կարիեսի և նրա բարդությունների բուժում
  • վիրաբուժական ստոմատոլոգիա` ատամի հեռացում` ցանկացած բարդության, այլ վիրաբուժական միջամտություններ
  • օրթոդոնտիկ ստոմատոլոգիա` ատամների, ատամնաշարերի և կծվածքի ուղղում (առանց տարիքային սահմանափակումների)
  • օրթոպեդիկ ստոմատոլոգիա` պրոթեզավորում շարժական (թիթեղային, բյուգելային) և անշարժ (մետաղական, մետաղկերամիկական, մետաղպլաստմասսայե) ատամնապրոթեզներով
  • մանկական ստոմատոլոգիա` կաթնատամների և հիմնական ատամների բուժում և հեռացում, պրոֆիլակտիկա
  • պարադոնտոլոգիա` լնդերի և լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, ատամնաքարերի և ատամնանստվածքների հեռացում, ատամների սպիտակեցում
  • գեղագիտական ստոմատոլոգիա` ատամնապսակների գեղագիտական վերականգնում
  • էնդոդոնտիա` անանցանելի և ծռված ատամնախողովակների բուժում
  • իմպլանտոլոգիա` ներոսկրային իմպլանտացիա անմիջական կամ հետագա պրոթեզավորումով
  • դիագնոստիկ ստոմատոլոգիա` ռենտգեն նկարահանում, օրթոպանտոմոգրամա, ներբերանային տեսախցիկով ախտորոշում
  • անհետաձգելի ստոմատոլոգիա` առաջին բուժօգնություն (գիշերային հերթապահություն)

Որոշ ծառայությունների գնացուցակ

Անզգայացում 550 դրամ
Կարիեսի բուժում լուսային պլոմբայով 6000 դրամ
Պուլպիտի բուժում գուտապերչայով և լուս. պլ. 10500 դրամ
Ատամի հեռացում 1000 դրամ
Ատամնաքարերի հեռացում 2500դրամ
Լորձաթաղանթի հիվանդություններ 4000դրամ
Պարադոնտիտ 10000դրամ
Ռենտգեն նկարահանում 1000դրամ
Պանորամային ռենտգեն նկար 3000դրամ
Թիթեղյա շարժական պրոթեզ 18000դրամ
Բյուգելային պրոթեզ 75000դրամ
Մետաղակերամիկա 22000դրամ
Մետաղապլաստմասսա 9000դրամ